Լիտվայի խորհրդարանը կրկին կողմ է քվեարկել երկրում միջուկային զենք տեղակայելու արգելքի վերացմանը

Լիտվայի Սեյմը կրկնակի քվեարկությամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխությանը, որով նախատեսվում է վերացնել երկրի տարածքում զանգվածային ոչնչացման զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի տեղակայման արգելքը։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 106 պատգամավոր, 18-ը՝ դեմ, իսկ 6-ը՝ ձեռնպահ։ Փոփոխության վերջնական քվեարկությունը նախատեսվում է 2027 թվականի հունվարի 12-ին։ Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ է առնվազն 94 պատգամավորի աջակցություն՝ երեք քվեարկություններից յուրաքանչյուրում։ Լիտվայի պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ փոփոխությունը հնարավորություն կտա լիարժեք օգտագործել ՆԱՏՕ-ի զսպման ներուժը։ Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռեմիգիուս Մոտուզասը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասում նման սահմանափակումներ չկան՝ որպես օրինակ հիշատակելով Լատվիան, Էստոնիան և Լեհաստանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15130

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով