ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգին։ Հանդիպմանը ներկա էին նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Կլաուդիա Բուշը։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ ենք կատարել համայնքների խոշորացման, լիազորությունների ապակենտրոնացման գործընթացներին։ Քննարկել ենք նաև միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Ընդգծել եմ, որ Լայպցիգի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համայնքների համար, և պատրաստակամություն եմ հայտնել աջակցելու գործնական կապերի ու համատեղ ծրագրերի ձևավորմանը։ Անդրադարձել ենք ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության և կանաչ զարգացման ուղղություններին»,- գրել է նախարարը։



