FBI-ի տնօրենը նշանադրվել է ծագումով հայ երգչուհու հետ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Քեշ Փաթելը նշանադրվել է 27-ամյա քանթրի երգչուհի և քաղաքական մեկնաբան Ալեքսիս Ուիլքինսի հետ։ Ալեքսիս Ուիլքինսը, հաստատել է, որ ունի հայկական ծագում և քրիստոնյա է։ Ուիլքինսը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում և իր հայկական արմատների մասին նախկինում ևս հրապարակային խոսել է։ Ուիլքինսի հայկական ծագման մասին տեղեկությունը հատկապես ուշադրության կենտրոնում է հայտնվել Փաթելի հետ նրա հարաբերությունների և վերջին շրջանում նրանց շուրջ առաջացած հանրային քննարկումների ֆոնին։ Նա նաև նշել է, որ մեծացել է քրիստոնեական ընտանիքում։ Զույգը ծանոթացել է 2022 թվականին Նեշվիլում՝ քանթրի երգիչ Ջոն Ռիչի կազմակերպած միջոցառման ժամանակ, իսկ հարաբերություններ սկսել է 2023-ին։ Ուիլքինսը ներկա էր նաև 2025 թվականին Փաթելի՝ FBI-ի տնօրենի պաշտոնում երդմնակալության արարողությանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15139

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով