Առգրավվել է 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ. 2 անձ ձերբակալված է

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Գյումրու Ղանդիլյան փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է թմրանյութ։ Հետագա միջոցառումներով ստացվեց նոր տեղեկություն, որ նրա հորեղբայրն ու ընկերը, համապատասխանաբար՝ Վահրամաբերդ գյուղի իր շինությունում և Ղանդիլյան փողոցի տանը նույնպես պահում են մեծ քանակի թմրանյութ։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Համատեղ իրականացված վարույթային գործողությունների արդյունքում սեպտեմբերի 28-ին Վահրամաբերդ գյուղի 57-ամյա հորեղբոր տանը կատարված զննությամբ հայտնաբերվեց ավելի քան 50 գրամ մարիխուանա, թմրանյութ պատրաստելու պարագաներ և կանեփի 17 բույս, իսկ 48-ամյա ընկերոջ տանը՝ ընդհանուր 93 գրամ մարիխուանայով փաթեթներ, պլաստիկ տարաներում լցված 200 գրամից ավելի մարիխուանա։ Խուզարկություն կատարվեց նաև Գյումրիի 36-ամյա բնակչի տանը։ Հայտնաբերվեց մեթադոնային լուծույթով սրվակ, ընդհանուր 700 գրամից ավելի մարիխուանայով ապակե երեք տարա, կաթուցիչներ, կանեփի սերմ, սպիտակ փոշենման և բյուրեղանման զանգվածներ։ Շենքի հետնամասում գտնվող տնակում էլ հայտնաբերվեց մոտ 200 գրամ մարիխուանա, կանեփի սերմ ու կաթուցիչներ։ 36-ամյա տղամարդն ու հորեղբայրը ձերբակալված են։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15141

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով