Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն անընդունելի է համարել Աֆղանստանի տարածքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ու օբյեկտների հնարավոր վերադարձը։ Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթթաքիի հետ հանդիպմանը։ «Արևմուտքում հնչող հայտարարությունները Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ու ռազմական օբյեկտների հնարավոր վերադարձի մասին բացարձակապես անընդունելի ենք համարում։ Ըստ երևույթին, պատմությունը նրանց ոչինչ չի սովորեցնում»,- ասել է Շոյգուն։ Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս հայտարարել էր, որ Աֆղանստանում կամ հարևան երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը Մոսկվայի համար «բացարձակապես անընդունելի» է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15142

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով