Բացահայտվել է ապօրինի արդյունահանման դեպք

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մասիս-Ռանչպար խճուղու հարակից տարածքում իրականացվում է ապօրինի ավազահանում։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, հատկացված սահմաններից դուրս, կազմակերպել է ապօրինի հանքարդյունահանում։ Սեպտեմբերի 29-ին ոստիկաններն այցելել են տվյալ տարածք, որտեղ առկա էին ավազի կույտեր։ Այդտեղ աշխատող վերամբարձ կռունկն ու էքսկավատորը կնիքվել են, իսկ մեկ բեռնատար տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Հետագա գործողությունների արդյունքում ընկերությունը վերականգնել է պատճառված 15,5 միլիոն դրամի վնասը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15143

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով