Ամեն մարդ իր համար որոշում պետք է կայացնի՝ կա՛մ դու կարմիր գիծ ես քաշել, կա՛մ շարունակում ես շփվել նախկին ընկերներիդ հետ, ովքեր ՔՊ-ական են: Այն, ինչ անում է Ալիևը Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների ձեռքով, բոլորս ենք տեսնում: Ամեն մարդ իր խղճի առաջ պետք է պատասխան տա՝ ինչո՞ւ է մնում այդ թիմում: «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, ՀՀ վարչապետի թեկնածու, իրավապաշտպան, «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը: « ՔՊ-ում մեծ թվով մարդիկ կան, ովքեր երբեք չէին հավակնի ԺԷԿ-ի պետի պաշտոնին: Իհարկե, իրենք Նիկոլ Փաշինյանի թաթիկները համբուրելու են ու երկրպագեն նրան, ատամներով պաշտպանեն, որովհետև իրենք ոչ մի բան էին 2018-ից առաջ, ոչ մի բան են լինելու Փաշինյանից հետո: Մնացածն իրենց պետք է հաշիվ տան:



