Վստահ եմ, որ մեր երիտասարդները ապրում են անորոշության մեջ, չպատկերացնելով իրենց վաղվա ապագան, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք։ Առաջին հերթին հասկանանք ցանկությունները և շատ արագ փորձենք ամեն ինչ անենք, որ մեր երիտասարդները, վստահ եմ առաջին հերթին կարիք ունեն ստալանու լավ կրթություն ՀՀ-ում, արժանապատիվ աշխատանք՝ ՀՀ-ում, արժանապատիվ ապագա՝ ՀՀ-ում, արժանապատիվ աշխատավարձ՝ ՀՀ-ում։ Այս մասին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Սամվել Կարապետյանը։ «Մենք տարիներ շարունակ աջակցել ենք ուսանողներին, աջակցել ենք հարյուրավոր երիտասարդների։ Մեր եկեղեցին ունենալու է իր տեղն ու դերը մեր ժողովրդի կյանքում, այն տեղն ու դերը, որին ինքը արժանի է»,-ասել է Սամվել Կարապետյանը։



