Ածխածնի օքսիդի և SO₂-ի բարձր արտանետումներ. ասֆալտբետոնի արտադրամասը կասեցվել է

Կայացվել է Սևանա լճի ազդեցության գոտում գործող ասֆալտբետոնի արտադրամասի գործունեության կասեցման որոշում. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Հետք» լրատվական կայքում 2026 թվականի օգոստոսի 28-ին հրապարակված հոդվածի հիման վրա ս.թ. սեպտեմբերի 4-18-ը ստուգում է իրականացրել «ՍԱՆԻ ԼԵՆԴ» ՍՊԸ-ի տարածքում գործող «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ում: Ստուգման շրջանակներում Ընկերության ասֆալտբետոնի արտադրամասի արտանետվող աղբյուրից և հումքի կուտակումներից կատարվել են արտանետման չափագրումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ՝ Հիմք ընդունելով «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի կողմից ս.թ. հոկտեմբերի 2-ին կայացվել է Ընկերության ասֆալտբետոնի արտադրամասի գործունեության կասեցման որոշում: Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Կասեցման որոշման կատարումն ապահովելու նպատակով որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15190

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով