Կատարի հետ քննարկվում է տրանսպորտային և ենթակառուցվածքային համագործակցության զարգացումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլայթիին։ Նախարարը քննարկել է երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և բեռների միջազգային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրման գործընթացը և օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը։ Նախարարը կարևորել է երկկողմ օդային կապերի ընդլայնումը։ Քննարկվել է նաև Կատարի փորձը ջրային ռեսուրսների կառավարման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Անդրադարձ է կատարվել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորություններին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15192

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով