Հունգարիան համաձայնել է չարգելափակել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների ևս երկու ուղղությունների բացումը։ Բուդապեշտը պատրաստ է ամբողջությամբ հանել վետոն, եթե Ուկրաինայի խորհրդարանը օրենք ընդունի ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ Անդրկարպատիայի հունգարական համայնքի իրավունքների վերաբերյալ։ Եվրոնյուզի փոխանցմամբ՝ խոսքը ԵՄ ներքին շուկային և մրցունակությանը վերաբերող բանակցային ուղղությունների մասին է։ Ուկրաինայի խորհրդարանի կողմից օրենքի ընդունման դեպքում դրանք կարող են պաշտոնապես բացվել հաջորդ շաբաթ։



