Հայաստանում իշխանափոխության մասին խոսող ուժերի պակաս վաղուց չկա։ Պակասում է մեկ այլ բան՝ համոզիչ պատասխանը, թե ինչպե՞ս է իշխանափոխությունը տեղի ունենալու։ Նորաստեղծ «Սկզբունք» համահայկական քաղաքական շարժումը հայտարարում է «արժանապատվության խաղաղ հեղափոխության», անցումային կառավարության, նոր Սահմանադրության և դրանից հետո արտահերթ ընտրությունների մասին։ Բայց այստեղ է սկսվում ամենակարևոր հարցը․ եթե տարիներ շարունակ գործող խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը, ունենալով կազմակերպական ռեսուրս, ճանաչելի առաջնորդներ և զգալի ընտրազանգված, չի կարողացել հասնել իշխանափոխության, ինչի՞ վրա է հիմնված նոր շարժման համոզմունքը, որ իրեն դա կհաջողվի։ Եվ եթե նախաձեռնողները ընդունում են, որ առանձին ուժերով հանրային լայն վստահություն ձևավորել չեն կարող և գնում են միավորման ճանապարհով, ապա պետք է հասկանալ՝ սա նոր քաղաքական առաջարկ է, թե արդեն գոյություն ունեցող ընդդիմադիր ուժերի նոր անվանումով կոալիցիա։ «Մեր զրուցակիցը ձեռնարկատեր, «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր և նորաստեղծ «Սկզբունք» քաղաքական շարժման նախաձեռնողներից Արտաշես Իկոնոմովն է, որն առաջարկում է ոչ միայն իշխանափոխություն, այլև Հայաստանի կառավարման ամբողջ սահմանադրական համակարգի վերափոխում»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



