Իրանի դեսպանը բարձր է գնահատել բեռնափոխադրումների դյուրացման հայկական կողմի ջանքերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության և ոլորտային այլ հարցեր։ Դեսպանը բարձր է գնահատել բեռնափոխադրումների թույլտվությունների ստացման գործընթացի հեշտացման և ժամանակի կրճատման համար հայկական կողմի գործադրած ջանքերը։ Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15794

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով