Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Սաուդյան Արաբիայի օդանավակայանների ուղղությամբ հութիների իրականացրած հարձակումները, որոնց հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն «անընդունելի է»։ «Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում և կանգնած ենք Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդի և կառավարության կողքին», – ասված է հայտարարությունում։ Հութիների կողմից իրականացված հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի Աբհա և Ռիադի «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայաններում երեք մարդ զոհվել է, ևս 36-ը՝ վիրավորվել։



