ՆԱՏՕ-ում հավաստիացրել են, որ միջուկային զսպման Steadfast Noon զորավարժությունները չեն սպառնում Ռուսաստանին

Հյուսիսատլանտյան դաշինքը փորձում է համոզել Ռուսաստանին, որ Իտալիայում առաջիկայում անցկացվելիք միջուկային զորավարժությունները սպառնալիք չեն ներկայացնում: Այս մասին հաղորդում է Politico-ն։ «Մենք դրանք անցկացնում ենք ամեն տարի, և սա նաև հստակ ազդակ է այնպիսի երկրների համար, ինչպիսին Ռուսաստանն է, որ անհանգստանալու կարիք չկա», – հայտարարել է ՆԱՏՕ-ի միջուկային քաղաքականության հարցերով տնօրեն Նասիմա Բարոուզը: Նրա խոսքով՝ զորավարժությունները «կանխատեսելի են», և «պատճառ չկա սխալ հաշվարկների համար»։ «Ըստ էության, դրանց նպատակն է պատրաստել մեր դաշնային ուժերը, որպեսզի մենք ցանկացած պահի պատրաստ լինենք և ապահովենք մեր միջուկային ներուժի պահպանությունը», – ասել է Բարոուզը լրագրողներին։ Իր հերթին, ՆԱՏՕ-ի միջուկային գործողությունների ղեկավար գնդապետ Դևիդ Բուլն ասել է, որ զորավարժություններին մասնակցում է «մոտավորապես նույնքան» երկիր, որքան նախորդ տարիներին։ Հոկտեմբերի 8-ին ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ հոկտեմբերի 13-23-ը դաշինքի անդամ 17 երկիր կմասնակցի ամենամյա Steadfast Noon զորավարժություններին։ Լարվածության աճի նախադրյալ է դարձել Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ին փոխանցված ուղերձը, որում Մոսկվան հայտարարել է իր ողջ հասանելի զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը կիրառելու հնարավորության մասին, եթե Հյուսիսատլանտյան դաշինքը փորձի մեկուսացնել Կալինինգրադի մարզը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15504

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով