Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Almarex Aviation Ventures» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանին և տնօրեն Պարույր Վարդանյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ ««Almarex Aviation Ventures» ավիաընկերությունը նոյեմբերի սկզբից նախատեսում է իրականացնել օդային բեռնափոխադրման կանոնավոր չվերթներ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգ և մատչելի բեռնափոխադրումն ապահովելու նպատակով։ Ընկերության տնօրենի խոսքով՝ ՀՀ-ից արտահանման դեպքում օդային բեռնափոխադրման արժեքը կկազմի 2․2 ԱՄՆ դոլար 1 կգ-ի համար, սակայն որոշ գործոնների փոփոխության արդյունքում հնարավոր է նաև գնիջեցում։ Չվերթները կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով, որը յուրաքանչյուր չվերթի ընթացքում հնարավորություն կտա տեղափոխել շուրջ 20 տոննա բեռ։ «Արտահանման դիվերսիֆիկացումը մեր երկրի տնտեսական օրակարգի առաջնահերթություններից է, և այս համատեքստում Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի համար կարևոր շուկա են։ Այս նախաձեռնությունը համահունչ է կառավարության առաջնահերթություններին և նոր հնարավորություններ կստեղծի հայկական արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնման համար», – նշեցի իմ խոսքում։ Կարևորելով թարմ գյուղմթերքի արտահանման գործընթացում մատակարարման արագությունը՝ ողջունել եմ գործարար միջավայրի՝ այս ուղղությամբ Կառավարության հետ համագործակցելու պատրաստակամությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի հայկական արտադրանքի՝ միջազգային շուկաներում ավելի մեծ ծավալներով ներկայացվածության ընդլայնմանը։ Նախաձեռնության հաջող իրականացման դեպքում կդիտարկվեն նաև այլ ուղղություններով նմանատիպ չվերթների կազմակերպման հնարավորությունները»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15368

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով