Չեռնոգորիայի դասը և Երևանի չտրված հարցերը

Հոկտեմբերի 9-ին Չեռնոգորիայում ձերբակալվեց ռուսական «Рыбарь» քարոզչական ցանցի հիմնադիր Միխայիլ Զվինչուկը։ Նրա հետ բերման ենթարկված ևս չորս անձանց հետագայում որոշվեց արտաքսել՝ ազգային անվտանգության նկատառումներով։ Գործողությանը մասնակցել էին ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունը։ Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպայիչը հայտարարեց, որ հիբրիդային միջամտությունները չեն կարող վտանգել երկրի եվրոպական ապագան։ Այս միջադեպն անմիջականորեն առնչվում է նաև Հայաստանին։ Բրիտանական իշխանությունների և միջազգային հետազոտողների տվյալներով՝ Զվինչուկի ղեկավարած ցանցը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մասնակցել էր Հայաստանի տեղեկատվական միջավայրի վրա ազդեցության գործողություններին։ Այդ գործունեությունը փաստագրվել է միջազգային հետաքննություններով և հայտնվել բրիտանական պատժամիջոցների հիմնավորումներում։ Այս պատմությունը լուրջ հարցեր է առաջացնում Հայաստանի անվտանգության համակարգի աշխատանքի վերաբերյալ։ Օտարերկրյա կառույցները բացահայտել են հայկական ընտրություններին միջամտելու ռուսական ցանցերի գործունեությունը, սակայն Հայաստանի իրավապահ մարմինների արձագանքի մասին հանրությանը գրեթե ոչինչ հայտնի չէ։ Անհրաժեշտ է պարզել, թե այդ ցանցերն ինչ կապեր են ունեցել Հայաստանում, ովքեր են նպաստել դրանց գործունեությանը, և ինչ քայլեր են ձեռնարկվել միջամտությունը կանխելու համար։ Խոսքը պետության՝ սեփական ընտրական գործընթացը արտաքին ազդեցությունից պաշտպանելու կարողության մասին է։ «Рыбарь»-ը ռուսական պետական ազդեցության լայն համակարգի մաս է։ Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալներով՝ դրա գործունեությունը մասամբ համակարգվում է Կրեմլից, ֆինանսավորվում «Ռոստեխ» պետական կորպորացիայի կողմից և կապված է ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Ուկրաինայի պատերազմի ընթացքում ռազմական տեղեկատվության և վերլուծությունների միջոցով լայն լսարան ձեռք բերած այս ցանցը հետագայում իր ազդեցությունը

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15395

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով