ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մարզային մասնաճյուղերին հոկտեմբերի 10-ին կտրամադրվեն 25 նոր «Pickup» տեսակի մեքենա և երեք ավտոաշտարակ՝ վթարավերականգնողական աշխատանքների արդյունավետությունն ու օպերատիվությունը բարձրացնելու նպատակով։ Այս մասին ընկերությունը հայտնել է իր «Ֆեյսբուք»–ի էջում գրառման միջոցով։ «Առաջիկայում ավտոպարկը կհամալրվի ևս 3 ավտոաշտարակներով և 3 մանիպուլյատորներով։ Նոր տրանսպորտային միջոցներն ու մասնագիտացված տեխնիկան կծառայեն բացառապես վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող խմբերին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15405

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով