Պուտինն Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ իրանական կողմի տեսլականը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համաձայնեցմամբ, Դոնալդ Թրամփին է փոխանցել հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ իրանական կողմի տեսլականը՝ ԱՄՆ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա շնշել է, որ Պուտինը Թուրքմենստանում կայացած գագաթնաժողովի շրջանակում երկու հանդիպում է ունեցել Փեզեշքիանի հետ, որոնցից մեկի ընթացքում տեղեկացրել է Իրանի նախագահին Թրամփի հետ սպասվող հեռախոսազրույցի մասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15437

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով