ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Էրի քաղաքում հրաձգության հետևանքով 9 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա։ Այս մնասին հայտնում է Erie News Now հեռուստաընկերությունը։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի երեկոյան՝ Փերի փողոցում։ Ականատեսների խոսքով՝ տղամարդը կրակել է փողոցում, ապա մտել բնակելի տուն։ Ժամանած ոստիկանները փորձել են համոզել նրան հանձնվել, սակայն տնից նոր կրակոցներ են լսվել։ Ոստիկանության տվյալներով՝ ենթադրյալ հրաձիգը մահացել է ինքն իրեն հասցրած հրազենային վնասվածքից։ Հանրության համար շարունակվող վտանգ չկա։ «Սա ամենածանր և սրտաճմլիկ տեսարաններից մեկն է, որին երբևէ առնչվել են մեր ոստիկաններն ու քննիչները»,– հայտարարել է Էրիի ոստիկանապետ Ռիք Լորան։ Դեպքի շարժառիթն ու զոհերի ինքնությունը դեռ չեն հրապարակվել։ Քննությունը շարունակվում է։



