Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Մայամիում հանդիպել են ԱՄՆ-ի, Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի, Եվրահանձնաժողովի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հանդիպման մասին հայտնել է X սոցիալական հարթակում՝ քննարկումները բնութագրելով որպես կառուցողական։ Կողմերն անդրադարձել են ձմռանը նախապատրաստվելու միջոցառումներին՝ ներառյալ Ուկրաինայի էներգետիկ համակարգի դիմակայունությունն ու հացահատիկի արտահանումը։ Քննարկվել են նաև անվտանգության երաշխիքները, Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության երկարաժամկետ պայմանավորվածությունները, տնտեսական զարգացումը և Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը։ «Մտքերի փոխանակումն արդյունավետ էր և օգնեց հստակեցնել հետագա ուսումնասիրության ուղղությունները՝ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հաջորդ շփումներից առաջ»,– նշել է Ուիթքոֆը։ Նրա խոսքով՝ մասնակիցները վերահաստատել են կայուն խաղաղության հասնելու համար դիվանագիտական ջանքերը շարունակելու իրենց հանձնառությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15440

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով