ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարել է, որ ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը Մոսկվային լրացուցիչ միջոցներ է տրամադրում պատերազմը շարունակելու համար։ «Հիմա Ռուսաստանին ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա չի անի»,- հայտարարել է Կալասը։ Նրա խոսքով՝ երկուշաբթի ԵՄ արտաքին գործերի նախարարները մտադիր են հաստատել Ռուսաստանի դեմ ուղղված՝ պատերազմի սկզբից ի վեր ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը, որը նպատակ ունի հարվածել Ռուսաստանի ռազմական մեքենային։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15503

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով