Դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների համար նախատեսված՝ էլեկտրամոբիլների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ը ներառյալ այդ սուբյեկտների քվոտայի մնացորդը կազմել է 23 ավտոմեքենա․ օգտագործվել է քվոտայի 99,86 տոկոսը։ «2026 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների կողմից արդեն իսկ գրանցվել են 23 և ավելի ավտոմեքենաների համար լրացված ապրանքային հայտարարագրեր և ՄՄՕ, որոնց բացթողումն իրականացվում է հերթականությամբ՝ հիմք ընդունելով գրանցման առաջնահերթությունը՝ ըստ օրվա, ժամի և րոպեի։ Հաշվի առնելով քվոտայի մնացորդը, գրանցված հայտարարագրերի և ներկա պահին բացթողնվող մեքենաների քանակը՝ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների համար նախատեսված քվոտան այսօր կսպառվի»,– հայտնել են ՊԵԿ-ից։ Դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը հոկտեմբերի 9-ը ներառյալ կազմել է 862 ավտոմեքենա․ օգտագործվել է քվոտայի 75 տոկոսը։ Արտոնությունը վերաբերում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծմանը՝ զրոյական մաքսատուրքի կիրառմամբ։



