1 զոհ, 3 վիրավոր․ ավտովթար՝ Լոռու մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը , վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 3 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։ Մահացածի մարմինը ձորից դուրս են բերել փրկարարները՝ մեծ դժվարությամբ։ Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը Նորիկ Դոխոլյան է, իսկ վիրավորները Ռուզաննա Մելիքջանյանը, Աննա Աղեկյանը և Նարինե Դավթյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15446

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով