Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հոկտեմբերի 10-ին Կիևի վրա հարձակումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանին նավթամթերք վաճառելու թույլտվությունը կարող է ավելացնել պատերազմը շարունակելու համար նրա ֆինանսական հնարավորությունները։ Զելենսկին այս մասին գրել է իր պաշտոնական Տելեգրամի ալիքում։ Նրա խոսքով՝ էներգետիկ օբյեկտների դեմ ռեակտիվ «Շահեդ» անօդաչուների կիրառմանը հաջորդել է բալիստիկ հրթիռներով հարձակում։ «Հրթիռների մի մասը հաջողվել է խոցել։ Սա ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, թե որոնք են Ռուսաստանի իրական մտադրությունները»,– նշել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկու գնահատմամբ՝ արտահանումից ստացվող լրացուցիչ եկամուտները Ռուսաստանը կուղղի սպառազինության արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների ու սարքավորումների ձեռքբերմանը, անօդաչուների կատարելագործմանը և հրթիռների արտադրությանը։ Նա ԱՄՆ-ին, Եվրոպային ու մյուս գործընկերներին կոչ է արել ուժեղ ազդակներ ուղարկել՝ ի աջակցություն Ուկրաինայի և Ռուսաստանի՝ պատերազմ վարելու կարողությունը սահմանափակելուն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15446

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով