Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել

Anthropic ընկերության արհեստական բանականությունը փորձարկումների ընթացքում ինքնուրույն կեղծ հաղորդում է ուղարկել Ֆիլադելֆիայի ոստիկանություն՝ չբացահայտված սպանության հնարավոր վկայի մասին։ Ընդ որում՝ ոստիկանության կայքում ընդհանրապես չկար կասկածյալի նկարագրություն, որին կհամապատասխաներ այդ վկան։ «Հնարավոր է՝ ես տեղեկություններ ունեմ այս գործի վերաբերյալ», — գրել է ԱԲ-ն։ Այնուհետև ծրագիրը հայտարարել է, թե հիշում է մի մարդու, որը համապատասխանում էր նկարագրությանը և սպանության պահին գտնվել է հանցագործության վայրի մոտակայքում։ Կոնտակտային տվյալների համար նախատեսված դաշտը համակարգը դատարկ է թողել, իսկ հաղորդումը նշվել է որպես սպամ։ Հուլիսի կեսերին տեղի ունեցած միջադեպի մասին ոստիկանությունն իմացել է միայն մի քանի ամիս անց։ Ոստիկանության ներկայացուցիչները ծանուցման նման ուշացումն անվանել են «անընդունելի»։ Anthropic ընկերությունից հայտնել են, որ միջադեպի մասին իրենք իմացել են միայն սեպտեմբերի վերջին՝ թեստավորման արդյունքները կրկին ստուգելիս։ Փորձարկումների ընթացքում ԱԲ-ն պետք է առաջադրանքներ կատարեր պատահական ընտրված կայքերում։ Ծրագրին արգելված էր հաշիվներ ստեղծել և գնումներ կատարել, սակայն առցանց ձևաթղթերը լրացնելու և ուղարկելու հնարավորությունը պատշաճ կերպով սահմանափակված չէր։ Արդյունքում համակարգը նաև ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կայքի միջոցով ամերիկյան վիզա ստանալու 20 դիմում է ներկայացրել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15581

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով