Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, խոսել հավասար հնարավորությունների, իրենց իրավունքների ու երազանքների մասին։ Այդ մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը՝ հրապարակելով նաև տեսանյութ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հոկտեմբերի 11-ը նշվում է որպես Աղջիկ երեխաների միջազգային օր։ Նպատակն է ուշադրություն հրավիրել աղջիկների իրավունքների պաշտպանությանը, նրանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը, խտրականության, բռնության, վաղ ամուսնությունների և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15486

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով