Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվել

Առնվազն 109 միգրանտ, այդ թվում՝ 15 երեխա, զոհվել է Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով։ Ավելի քան 116 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։ Ըստ կազմակերպության՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 8–9-ը։ Մոտ 350 մարդ տեղափոխող նավը Ջիբութիից ուղևորվում էր Եմեն, սակայն շրջվել է Օբոկ քաղաքի մերձակայքում։ Ավելի քան 80 եթովպացի միգրանտի հաջողվել է փրկվել։ Տարածքում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Դեպի Եմեն տանող այս երթուղուց ամեն տարի օգտվում են տասնյակ հազարավոր միգրանտներ, որոնք փորձում են աշխատանք գտնել և բարելավել իրենց կենսապայմանները Պարսից ծոցի երկրներում։ Նրանք հաճախ վտանգավոր ծովային ճանապարհ են անցնում՝ չնայած նավաբեկության վտանգին և Եմենում շարունակվող բռնություններին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15569

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով