Քենիայում էբոլա վիրուսի պատճառով 108 մարդ կարանտինի մեջ է

Քենիայում էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերումից հետո 108 մարդ գտնվում է կարանտինի մեջ։ Այդ մասին հայտնում է Daily Nation թերթը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Էյդեն Դուալեին։ Նրա խոսքով՝ իշխանությունները պարզել են 122 մարդու ինքնությունը, որոնք շփում են ունեցել հիվանդացած անձի հետ։ Նրանցից 108-ն այժմ գտնվում են կարանտինում՝ ամենօրյա բժշկական հսկողության ներքո։ Նրանցից ոչ մեկի մոտ առայժմ հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվել։ Շփում ունեցած մյուս անձանց հսկման աշխատանքները շարունակվում են։ Նախարարը նշել է, որ երկրում էբոլայով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ համաճարակաբանական ուժեղացված հսկողության սկզբից ի վեր ստուգում է անցել երկիր ժամանած ավելի քան 667 հազար ուղևոր՝26 սահմանային անցակետում։ Իշխանությունները նաև կազմակերպել են արագ արձագանքման խմբերի շուրջօրյա հերթապահություն։ Քենիայում էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է հոկտեմբերի 6-ին։ Վարակված անձը Քենիայի քաղաքացի է, ավելի վաղ բնակվել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում։ Նա Նայրոբի է ժամանել հոկտեմբերի 3-ին՝ Ուգանդայի տարածքով, և երկու օր անց մահացել հիվանդանոցում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15658

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով