Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի իր գործընկերոջ հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին: Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերին իրադարձությունների հետևանքով Մերձավոր Արևելքում առկա իրավիճակով՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել խնդիրների հանգուցալուծման: Արարատ Միրզոյանն իր օմանցի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետևողական ամրապնդմանն ուղղված քայլերը: Նախարարները քննարկել են բազմակողմ հարթակներում առկա հարցեր՝ միտված տարածաշրջանային համագործակցության խթանմանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15668

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով