Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 12-ին ընդունել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենիին։ Հանդիպման ընթացքում Ալիևը կարևորել է երկու երկրների միջև անվտանգության, հասարակական կարգի պահպանման և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը։ Մոմենին Իրանը և Ադրբեջանը բնութագրել է որպես բարեկամ ու եղբայրական երկրներ՝ շնորհակալություն հայտնելով Բաքվին տարբեր ժամանակահատվածներում, այդ թվում՝ երկրաշարժերի և անտառային հրդեհների ժամանակ ցուցաբերած մարդասիրական օգնության ու աջակցության համար։ Նա նաև Ալիևին տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված շարունակվող բանակցությունների մասին։ Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածությունը կհանգուցալուծվի բանակցությունների միջոցով։ Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցության հեռանկարներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15668

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով