Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան իրադարձություններին երբեք չի մոտենում էթնիկ կամ կրոնական պատկանելության տեսանկյունից՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։ «Թուրքիայի դիրքորոշումը, սկզբունքներն ու արժեքները հստակ են։ Մենք երբեք իրադարձություններին չենք նայում էթնիկ կամ կրոնական պատկանելության տեսանկյունից։ Մենք ցանկանում ենք, որ խաղաղությունն ու կայունությունը հաստատվեն մեր ողջ տարածաշրջանում։ Մենք շարունակելու ենք պաշտպանել խաղաղությունը և աշխատել դրա հաստատման ուղղությամբ՝ առաջնորդվելով տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքներով»,- ասել է Էրդողանը։



