Քննարկվել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն վերաբերող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններին։ Ռուբեն Ռուբինյանը և Էրիկ Դե Մույնքը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15658

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով