Միրզոյանն Իրաքի փոխվարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ընդգծվել է խաղաղության հետևողական ամրապնդման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում հարցերի:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15794

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով