Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Հայաստանը հոկտեմբերի 12-14-ը Բեռլինում անցկացվող «Bar Convent Berlin» (BCB) բարային և ալկոհոլային արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է միասնական ազգային տաղավարով։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ ընդգծելով, որ այս տարի Հայաստանի ազգային տաղավարում իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացնում 10 հայկական ընկերություններ, որոնք մասնագիտացած են գինու և թունդ ալկոհոլային խմիչքների արտադրության, ինչպես նաև բարային ոլորտի ծառայությունների մատուցման մեջ։ Մասնակցության նպատակն է հայկական արտադրանքը միջազգային մասնագետներին ու գնորդներին ներկայացնելը և նոր գործարար կապեր հաստատելը։ Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի տաղավար են այցելել Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը: Այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի արտադրողների միջազգային ընդլայնման, համագործակցության հնարավոր ուղիներն ու զարգացման նոր առաջարկները:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15689

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով