SpaceX-ը սահմանափակել է ուկրաինական զինուժի համար Starlink-ի աշխատանքը

SpaceX-ը հոկտեմբերի 14-ի գիշերը սահմանափակել է Ուկրաինայում Starlink տերմինալների աշխատանքը շարժման ընթացքում։ Այս մասին հայտնել է տեխնոլոգիական հարցերով Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը՝ նշելով, որ սահմանափակումը վերաբերում է StarShield ռազմական ծառայությանը, իսկ արագության շեմը սահմանվել է ժամում 100 մղոն՝ մոտ 161 կմ։ Բեսկրեստնովի խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նախապես չեն զգուշացվել փոփոխության մասին, ինչի հետևանքով մի շարք մարտական առաջադրանքներ խափանվել են։ Նրա կարծիքով՝ այս քայլը կարող է կապված լինել ստեղծված քաղաքական իրավիճակի հետ։ Ավելի վաղ ակտիվիստ և կամավոր Սերգեյ Ստեռնենկոն նույնպես հայտնել էր Starlink-ի սահմանափակումների մասին՝ ենթադրելով, որ SpaceX-ը կարող էր գործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի խնդրանքով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15834

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով