Ադրբեջանում կիբերհարձակման թիրախ է դարձել պետական ավելի քան 100 դոմեն

Հոկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանում կիբերհարձակում է իրականացվել պետական տեղեկատվական ենթակառուցվածքի դեմ։ Ադրբեջանի Պետական հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության ծառայության տվյալներով՝ հարձակման թիրախ է դարձել ավելի քան 100 պետական դոմեն։ Ադրբեջնական պետական APA գործակալության փոխանցմամբ՝ հարձակումը կազմակերպել է օտարերկրյա հաքերային խմբավորումը։ Դրա հետևանքով մի շարք պետական մարմինների կայքերում խափանումներ են առաջացել։ Ծառայության հաղորդմամբ՝ ձեռնարկված տեխնիկական միջոցների շնորհիվ հարձակման հետևանքները սահմանափակվել են, իսկ կայքերի անխափան աշխատանքն ապահովվել է։ Ներկայումս շարունակվում են կիբեռանվտանգության ամրապնդման աշխատանքները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15740

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով