Լատվիան ներկայումս չի կարող ամբողջությամբ արգելել ռուսական հացահատիկի տարանցումը կամ դրա փոխադրման համար երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործման վճարը բարձրացնել 300 տոկոսով։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է վարչապետ Անդրիս Կուլբերգսը, հայտնում է Latvijas Sabiedriskais medijs-ը։ Վարչապետի խոսքով՝ սակագնային և տարանցիկ հարցերի կարգավորումը Եվրամիության բացառիկ իրավասությունն է։ Նա նշել է, որ տարանցման արգելքը կարող է հանգեցնել դատական վեճերի, որոնց արժեքը Լատվիայի համար կկազմի 200-800 միլիոն եվրո։ Կուլբերգսի խոսքով՝ Լատվիան արդեն պայմանագրեր ունի 300 հազար տոննա հացահատիկի փոխադրման համար։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է գնահատել հնարավոր դատական գործընթացների հետևանքները պետական բյուջեի համար։



