Նպատակ կա ընդլայնել ՀՀ-ԱՄՆ տնտեսական գործընկերությունը․ դեսպան Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի (EXIM) նախագահ Ջոն Յովանովիչին՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ հայ-ամերիկյան տնտեսական կապերի ամրապնդման ու ընդլայնման, ինչպես նաև ամերիկյան արտահանման խթանման հեռանկարների շուրջ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործարար կապերի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման և փոխայցերի կազմակերպման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ընդլայնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական գործընկերությունն ու խթանել փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15845

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով