ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է իր նախորդին՝ Ջո Բայդենին՝ պնդելով, որ վերջինս հաճախ դժվարանում էր գտնել ամբիոնից իջնելու աստիճանները։ «Տեսնո՞ւմ եք այդ աստիճանները։ Բայդենը չէր կարողանում գտնել՝ ինչպես իջնել։ Լավն այն էր, որ նա շատ կարճ էր խոսում։ Դու դեռ չես հասցրել նստել, իսկ ելույթն արդեն ավարտված է»,- ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ ելույթից հետո Բայդենը սկսում էր փնտրել աստիճանները, սակայն մշտապես մոտենում էր ամբիոնի այն հատվածին, որտեղ դրանք չկային։ «Որտե՞ղ են աստիճանները։ Բայդենը երբեք չէր կարողանում գտնել դրանք։ Նա միշտ գնում էր դեպի ամբիոնի այն միակ հատվածը, որտեղ աստիճաններ չկային»,- նշել է Թրամփը։



