Սարատովի մարզում գտնվող «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, հայտնել է ընկերության վարչության նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Վեդյախինը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Մենք հաստատում ենք (խմբ.՝ ԱԹՍ-ների հարձակման փաստը)։ Միևնույն ժամանակ, «Սբերբանկի» բոլոր համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով՝ առանց խափանումների», – ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ենթակառուցվածքը վնասվել է։



