Լոքերբիի ահաբեկչության գործով կասկածյալը պնդում է՝ իրեն առևանգել են Լիբիայից և տարել ԱՄՆ

1988 թվականին Շոտլանդիայի Լոքերբի քաղաքի ինքնաթիռի պայթեցման գործով կասկածյալը պնդում է, որ իրեն ապօրինաբար են դուրս բերել Լիբիայից՝ ԱՄՆ-ում դատելու նպատակով։ Աբու Ագիլա Մոհամմադ Մասուդ Խեյր ալ-Մարիմիի խոսքով՝ իրեն առևանգել են զինված անձինք և փոխանցել ՀԴԲ գործակալներին՝ գլխին պարկ հագցրած, ձեռքերն ու ոտքերը կապած։ Ալ-Մարիմին պնդում է, որ ամերիկացի գործակալներն արդեն պատրաստ ինքնաթիռ են ունեցել՝ իրեն երկրից տեղափոխելու համար։ Նա կատարվածը բնութագրել է որպես «գիշերվա քողի տակ իրականացված գաղտնի գործողություն»։ Նա Վաշինգտոնում դիմել է դատավորին՝ իր դեմ հարուցված գործի վարույթը դադարեցնելու խնդրանքով։ ալ-Մարիմին հերքում է, որ պատրաստել և գործարկման համար պատրաստել է մահաբեր ռումբը։ Ի պատասխան՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան օրենսդրության համաձայն՝ ալ-Մարիմիին Լիբիայից տեղափոխելու հանգամանքները չպետք է խոչընդոտեն դատավարության մեկնարկին։ Գործի քննությունը երեք անգամ հետաձգվել է, և այժմ նախատեսվում է այն սկսել հունվարին։ Հիշեցնենք՝ 1988 թվականի դեկտեմբերի 21-ին Լոքերբիի երկնքում Pan Am ավիաընկերության 103 չվերթի ինքնաթիռի պայթյունի հետևանքով զոհվել է 270 մարդ։ Դեպքը համարվում է ավիացիայի պատմության ամենամահաբեր ահաբեկչություններից մեկը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15865

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով