Հայաստանում իշխանությունը պատրաստվում է բարձրացնել սեփական աշխատանքի գինը։ Երևանի քաղաքապետի աշխատավարձը նախատեսվում է ավելացնել շուրջ 58 տոկոսով, իսկ պետական պաշտոնյաների վարձատրության բարձրացման համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում են լրացուցիչ միլիարդներ։ Միաժամանակ կառավարությունը փորձում է նոր համակարգ ստեղծել ապօրինի ծագում ունեցող գույքի կառավարման համար։ Այս երկու գործընթացները միավորում է սկզբունքային հարցը. որքա՞ն է պետությունը ծախսում իր կառավարման վրա, և ի՞նչ է վերադարձնում հասարակությանը։ Արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքարը փոխել է համակարգը, թե՞ փոխվել են միայն այդ համակարգը տնօրինողները։ Ինչպե՞ս կանխել իրավիճակը, երբ նախկինում ապօրինի կուտակված հարստությունը վերադառնում է պետությանը, բայց հայտնվում է նոր արտոնյալների վերահսկողության տակ։ Այս և այլ հարցեր քննարկել ենք Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



