Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Զանզիբարի Ինքնավարության նախագահ Հուսեյն Ալի Մվինյիին։ Այդ մասին նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ։ Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) «Առաջնորդների գագաթնաժողովին» մասնակցելու համար՝ ընդգծելով, որ կենսաբազմազանության պահպանումը Հայաստանի կարևորագույն առաջնահերթություններից է: «Նախագահը նշել է, որ չնայած աֆրիկյան ուղղությունը համեմատաբար նոր է Հայաստանի համար, հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում: Հուսեյն Ալի Մվինյին շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար, կարևորել Հայաստանում համաժողովի անցկացումն ու այցը Հայաստան՝ երկկողմ օրակարգի առաջմղման տեսանկյունից»,- նշված է հաղորդագրության մեջ: Զրուցակիցներն արձանագրել են, որ համագործակցության մեծ ներուժ առկա է բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, կրթության, արհեստական բանականության և առողջապահության ոլորտներում: Հանդիպման ընթացքում հատկապես կարևորվել է Զանզիբարի հետ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացումը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15873

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով