Բանգկոկում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները

Բանգկոկում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովների շրջանակում, քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարներն ու միջազգային ֆինանսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Բո Լիի մասնակցությամբ կլոր սեղանի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը անդրադարձել են տարածաշրջանի տնտեսությունների վրա արտաքին զարգացումների ազդեցությանը։ Moody’s-ի հետ քննարկվել են Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները, Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ՝ ներդրումների ներգրավման և մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները, իսկ Մորգըն Ստենլիի հետ հանդիպման առանցքում են եղել 2027 թվականի պետական բյուջեի հեռանկարները:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15780

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով