ՊԵԿ-ը քննարկել է մաքսանենգության դեմ պայքարի միջազգային փորձը

Պետական եկամուտների կոմիտեն՝ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Մաքսային հարցերով աշխատանքային խմբի նախագահության շրջանակում, առցանց ձևաչափով անցկացրել է աշխատաժողով։ Հանդիպումը նվիրված է եղել կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների և այլ ապրանքների մաքսանենգության դեմ պայքարի հարցերին։ Աշխատաժողովի ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համաշխարհային և տարածաշրջանային միտումները, մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման մեխանիզմներն ու ռիսկերի կառավարման գործիքները։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցությանն ու օպերատիվ տեղեկատվության փոխանակման առանցքային հարցերին։ Քննարկումների ընթացքում ՍԾՏՀ անդամ պետությունների ներկայացուցիչները կիսվել են նաև իրենց ազգային փորձով ու լավագույն գործելակերպով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15786

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով