Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավոր

Հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում Վաղաշեն բնակավայրից դեպի Աստղաձոր բնակավայր տանող միջհամայնքային ճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, «ԳԱԶ 53»-ի և հիվանդանոց տեղափոխված՝ «Opel»-ի վարորդների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15774

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով