Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Ալբանիայում ընթացող երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 57 կգ կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 90 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Գրիգորյանն առաջինն էր նաև հրում վարժությունում՝ 106 կգ, 109 կգ ու 112 կգ արդյունքով: Երկամարտի 202 կգ արդյունքով՝ Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին ոսկե մեդալակիր է Եվրոպայի առաջնությունում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15777

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով