Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պեսկով

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր Ուկրաինայում գիշերն իրականացրած թիրախների ցանկը։ Այն ներառում էր նաև էլեկտրակայաններ։ Այս ֆոնին Պեսկովին հարցրել են, թե արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ-ի կողմից քննարկված էներգետիկ հրադադարն անընդունելի է Ռուսաստանի համար։ «Ինչի՞ մասին է հայտարարվել։ Ո՞րն էր էներգետիկ հրադադարի պարագիծը, և ի՞նչ է դա նշանակում։ Արդյո՞ք այն նշված էր», – հարցրել է Կրեմլի խոսնակը։ Երբ բացասական պատասխան է ստացել, նա հաստատել է. «Դուք միանգամայն ճիշտ եք։ Հետևաբար, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»։ Խոսնակը նաև նշել է, որ օրակարգում ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնեցված միջազգային հանդիպումներ չկան։ Մեկնաբանելով Washington Post-ի այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները, իբր, մշակում են հակամարտության կարգավորման նոր համատեղ ծրագիր, որը բաղկացած է չորս հիմնական կետից, Պեսկովն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքներն ընթանում են առանձին ռեժիմով և կշարունակվեն այս կերպ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15782

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով