Կոնտեյներատար նավը, որը փորձել է Հորմուզի նեղուցով անցնել Իրանի իշխանությունների հետ չհամաձայնեցված երթուղով, պայթել է ականից և խորտակվել։ Այդ մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ ԻՀՊԿ-ի տվյալներով, որոնք մեջբերում է Mehr լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, Հորմուզի նեղուցի հարավային մասում։ Պայթյունից հետո նավում հրդեհ է բռնկվել, իսկ ավելի ուշ այն սկսել է ջրասույզ լինել։ Նշվում է, որ կոնտեյներատար նավը տեղափոխում էր մոտ 2500 բեռնարկղ։ Անձնակազմի ճակատագրի, ինչպես նաև այն մասին, թե ում է պատկանում նավը, չի հաղորդվում:



